Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն
20.12.2013 | 14:43

Հայաստանի ազգային գրադարանում թվայնացվել է մոտ մեկ միլիոն գրականություն: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է հայ հնատիպ գրքերին: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքները կավարտվեն 2020-ին:

Նշենք, որ Ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը: Գործընթացը սկսվել է 2011-ին: Շտեմարանը անվճար է և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցող կարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրք:
Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ